Կոպիրկին. ՀՀ–ում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի

Կոպիրկին. ՀՀ–ում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի «Ռուսական տանը» Ուսուցչի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ ՀՀ–ում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի։

Միջոցառմանը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցիչներ։

«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումն ու ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունեն»– ասել է նա, հայտնում է «Ռուսական տունը»։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն իր ելույթում վստահություն է հայտնել, որ ռուսերենը շարունակելու է հնչել Երևանի և այլ քաղաքների փողոցներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---