Onex Drive Thru․ Աշխարհում եզակի և առաջինը ՀՀ–ում` առաքանիների ստացման համակարգ![]() 9 հոկտեմբերի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Օրեր առաջ Onex ընկերությունը հայտարարել է աշխարհում եզակի և առաջինը Հայաստանում Onex Drive Thru-ի գործարկման մասին։ Ընկերության համահիմնադիր և տնօրեն Սամվել Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձել է Onex Drive Thru-ի գաղափարին և լուծող խնդիրներին։ «Հասցեի ընտրությունն այս պարագայում ամենաերկարն է ստացվել, փնտրում էինք տարածք, որը պետք է լիներ առանձին երթուղիով, Երևանի հիմնական մայրուղիների վրա։ Եվ ահա, հունիս ամսին մեր առաջարկը` իրենց համապատասխան կայաններում Onex Drive Thru գործարկելու համար ստացավ հավանություն մեր գործընկեր Ֆլեշ ընկերության կողմից: Նշեմ, որ այս տարի լրանում է Ֆլեշ ընկերության 30-ամյակը և Օնէքս ընկերության 10-ամյակը, երկու ընկերություններն էլ այս տարիների ընթացքում ունեցել են շարունակական նորամուծություններ սպասարկման ոլորտում և այդ նորամուծություններից մեկն էլ այս կոնցեպտն է՝ Ծովակալ Իսակով 7/7 հասցեում, Ֆլեշ բենզալցակայանի հարևանությամբ։ Այսպիսով հաճախորդները կկարողանան միևնույն վայրում ստանալ առաքանիներ առանց մեքենայից դուրս գալու և ցանկության դեպքում նաև լիցքավորել մեքենայի վառելիքը, ինչը կխնայի նրանց ժամանակը։ Ավելացնեմ, որ այսքանով Onex Drive Thru-երի գործարկումը չենք եզրափակում, շուտով կլինեն նոր հասցեներ, կրկին բանուկ փողոցներում և պողոտաներում», - իր խոսքը եզրափակել է Սամվել Մարտիրոսյանը։ Ինչպես է աշխատում Drive Thru համակարգը․ - Սքանավորում եք բարկոդը տերմինալի միջոցով - Ավտոմեքենայով մոտենում եք պատուհանին և ստանում առաքանին - Շարունակում ճանապարհը՝ առանց մեքենայից իջնելու Մանրամասներն կարելի է ծանոթանալ կայքում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |