ԼՂ–ից տեղահանված 19,246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար![]() 9 հոկտեմբերի 2025 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 12,500 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, տեղեկացնում է Spuntik Արմենիան։ «Հոկտեմբերի 1-ի տվյալով` Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19,246 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 12,564 անձի»,- հայտնեցին գերատեսչությունից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել նաև 6778 անչափահասի՝ այն հիմքով, որ նրանց ծնողները ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Ընդհանուր առմամբ ՀՀ քաղաքացիություն է տրվել մոտ 20 հազար արցախցու, ներառյալ երեխաներին։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հիշեցրել է՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված անձանց համար քաղաքացիություն ստանալու գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով։ Նրա տեղեկացմամբ՝ եթե սովորաբար քաղաքացիություն ստանալը տևում է առնվազն 90 օր, ապա ԼՂ բնակիչների դեպքում այդ ժամկետը չի անցնում 2 ամսից։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |