Հոկտեմբերի 12-ին Երևանի փողոցներով կշրջի ուրախ ավտոբուսը![]() 9 հոկտեմբերի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում Երևանի փողոցներով կշարժվի ուրախ ու երաժշտությամբ լցված ավտոբուսը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Դիջեյների ելույթները, պարերը և բարձր տրամադրությունը կփոխանցվեն ուղևորներին և բոլոր անցորդներին՝ ստեղծելով իսկական շարժվող տոնակատարություն։ Երթուղին կմեկնարկի Մատենադարանից ժ. 17:00–ին, երկրորդ կանգառը կլինի Կասկադում ժ. 19:00, իսկ ավարտը՝ ժ. 21:00–ին Հանրապետության հրապարակի հարակից փողոցում: Հոկտեմբերի 12-ին՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության ծրագրով Դիանա Աբգարի անվան զբոսայգում ժամը 13:00-22:00-ն կկայանա ռոք համերգ։ Տարբեր ժանրերի համերգներ են նախատեսված նաև քաղաքի տարբեր մասերում, իսկ եզրափակիչ համերգը կլինի երեկոյան՝ Հանրապետության հրապարակում՝ երգելու է Թաթա Սիմոնյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |