Կոստանյան. Հույս և վստահություն ունենք, որ խաղաղության գործընթացը դրական ընթացք կունենա![]() 9 հոկտեմբերի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ ՀՀ–ն պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և այն վավերացնել: Նա նաև ասել է, որ հայկական կողմը հույս և վստահություն ունի, որ խաղաղության գործընթացը դրական ընթացք կունենա, հայտնում է Արմենպրեսը։ Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև ընդդիմադիրների այն պնդումներին, թե Հայաստանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերով որևէ օգուտ չի ստացել: «Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու, և սկսվել է այդ գործընթացը։ Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր տարածաշրջանում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |