Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության կբռնագանձվի մոտ 25 մլն դրամ![]() 9 հոկտեմբերի 2025 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը նոր քննության արդյունքում վճռել է բավարարել գլխավոր դատախազության ներկայացրած հայցը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ՝ պարտավորեցնելով նրան փոխհատուցել պետությանը հասցված ֆինանսական վնասը: Նրանից հոգուտ պետության մոտ 25 միլիոն դրամ կբռնագանձվի: «Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Դատախազությունից ընդգծել են, որ ըստ փաստական հանգամանքների՝ նշված գումարային վնասը ձևավորվել է Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև 2007 և 2008 թվականներին Քոբայրավանք վանական համալիրում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Դատարանն իր որոշման մեջ հիմնավոր է ճանաչել դատախազության ներկայացրած փաստարկները՝ կապված Հասմիկ Պողոսյանի՝ երկու պայմանագրերի համատեքստում ապօրինի վարքագծի առկայության հետ, ինչի հիման վրա էլ հայցը բավարարվել է։ Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարար է եղել 2006-ից մինչև 2016 թվականը։Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |