Թուրքիայում մեկնարկել է ճարտարապետ Սինանի հիշատակին նվիրված տարին

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսել է Օսմանյան կայսրության նշանավորի ճարտարապետներից մեկի` Սինանի հիշատակին նվիրված տարին: Հանդիսավոր արարողությունները սկսել են նախագահական պալատում ` Սինանի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:



Սինանին նվիրված միջոցառումները ծրագրվում է անցկացնել Լոնդոնում, Երուսաղեմում, Փարիզում եւ Կահիրում:



Հանրաճանաչ օսմանցի ճարտարապետ Սինանը ծնվել է 1489 թվականին, հայկական ընտանիքում: Նրան ցանկանում էին դարձնել ենիչերի, բայց հետո սուլթան Սելիմը նրան ուղարկել էր սովորելու նկարչություն եւ ճարտարապետություն: Սինանը գործել է հինգ սուլթանների օրոք եւ ստեղծել է իսլամական ճարտարապետության ականավոր նմուշները, որոնց թվում են Սուլեյմանիեի մզկիթը, Դոլմաբաղչեի պալատները եւ Թոփքափին: Սինանն ընդհանուր առմամբ կառուցել է 365 շենք` մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ, հանրային տներ եւ բաղնիքներ: Սինանը ճարտարապետների տոհմի հիմնադիրն է, նրա ժառանգներից մեկը` Զաքարիա Միլդանօղլուն, մասնակցել է Ախթամար կղզում գտնվող Սբ. Խաչի վանքի վերականգնմանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---