Արմավիրում 9 մարդ սննդային թունավորում է ստացել

Արմավիրում 9 մարդ սննդային թունավորում է ստացել

PanARMENIAN.Net - Արմավիրում 9 մարդ սննդային թունավորում է ստացել։

Հոկտեմբերի 10–ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացվել է հաղորադագրություն այն մասին, 09.10.2025թ. գիշերը 22-23-ն ընկած հատվածում Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել 9 քաղաքացի, սննդային տոքսիկոինֆեկցիա նախնական ախտորոշմամբ: Տուժածներից 4-ը հոսպիտալացվել է, 5-ը՝ ստացել ամբուլատոր բուժում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, հստակեցնելով, որ նրանք կերել են Արմավիր քաղաքի Հանրապետության 32/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտից (պոնչիկանոց) գնված «լահմաջո» և Հանրապետության 14 հասցեում գործող «Ռինգո» սննդի կետից գնված «պոնչիկ», ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ:

Նշված հանրային սննդի կետերում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և հանձնվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքները կհրապարակվեն, դրանց հիման վրա կձեռնարկվեն համապատասխան լրացուցիչ գործողություններ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---