Ադրբեջանի ԱԳՆ-ը տեղյակ չէ, թե երբ կկայան Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը10 հունիսի 2009 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, սակայն, իր բարդության պատճառով այն շատ դանդաղ է ընթանում», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը:«Յուրաքանչյուր մանրամասնություն մենք շատ դժվար ենք քննարկում: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակում է իր մասնակցությունը բանակցություններին եւ հույսեր է տածում, որ Հայաստանը, վերջապես, կգիտակցի իր դերը եւ բանակցություններին առավել կառուցողական մոտեցում կցուցաբերի», - նշել է Ազիմովը: Նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ ինքը տեղյակ չէ, թե որտեղ կանցկացվի նախագահների հաջորդ հանդիպումը: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության վերաբերյալ հարցին, Ա. Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը չի դիտարկում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, սակայն ցանկանում է, որպեսզի համանախագահներն առավել լուրջ մոտեցում ցուցաբերեն իրենց պարտավորություններին, հաղորդում է -ը 1news.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |