Աբովյանում կրակոցներ են հնչել․ Կա 1 ձերբակալված![]() 11 հոկտեմբերի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Աբովյան քաղաքում վիճաբանություն և ծեծկտուք է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Միջադեպի հետևանքով կան 3 վիրավորներ, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այդ մասին հայտնել է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Խանամիր Հ-ն է:Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:«Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է: Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվել, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 մարդ տեղափոխվել է իրենց մոտ:Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |