Բուայե. Մինչ ոմանք տոնում են Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ Արցախի հայերի մասին

Բուայե. Մինչ ոմանք տոնում են Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ Արցախի հայերի մասին

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախահայերի ճակատագրին։

«Մինչ ոմանք դիտում և տոնում են Ֆրանսիա-Ադրբեջան խաղը, ես կմտածեմ Արցախի հայերի մասին՝ արտաքսված, հալածված, իրենց հողից արմատախիլ արված։

Անհնար է տոնել սպորտը, երբ բարեկամ ժողովրդի տառապանքը մնում է անտեսված», գրել է նա։

Նա նաև լուսանկար է հրապարակել Եռաբլուր իր այցից։

Բուայեն մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի հայերի իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի, և դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողություններն Արցախում։

ԱԱ–2026–ի շրջանակում Ֆրանսիա-Ադրբեջան ընտրական ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---