ՀՀ որոշ քաղաքներում փոշու մակարդակը գերազանցել է սահմանված նորմերը

ՀՀ որոշ քաղաքներում փոշու մակարդակը գերազանցել է սահմանված նորմերը

PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի մի շարք քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ մի շարք բնակավայրերում փոշու քանակը գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։

Վանաձոր քաղաքում խախտումներն արձանագրվել են հետևյալ հատվածներում՝

  • Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 2-ին,
  • Ծատուրյան փողոցի հարևանությամբ՝ սեպտեմբերի 28-ին,
  • Հերացի փողոցի մոտակայքում՝ սեպտեմբերի 28-ին։

Հրազդան քաղաքում չափումները ցույց են տվել սահմանային թույլատրելի ցուցանիշների գերազանցում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին։

Արարատ քաղաքում չափված տվյալները ևս արձանագրել են գերազանցում՝ սեպտեմբերի 29-ին և 30-ին։

Գյումրիում կատարված չափումներն արձանագրել են, որ տվյալ ժամանակահատվածում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանված թույլատրելի մակարդակը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---