Հայաստանում կմշակվի ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարություն10 հունիսի 2009 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 10-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:Աշխատանքային խմբում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է Եվրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նապատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարության հայեցակարգային դրույթները:Այդ մասին հաղորդում է ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |