Սուրենյան․ Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ՝ 5-8 աստիճանով կտաքանա![]() 13 հոկտեմբերի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանիը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ հոկտեմբերի 13–ի ամբողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, սակայն երեկոյան արդեն ցիկլոնը դուրս կգա ՀՀ տարածքից, իսկ հոկտեմբերի 14–ից կրկին կտաքանա՝ 5-8 աստիճանով: Սուրենյանը հավելել է, որ կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ։ «Մեր ոսկե աշունն իր ամբողջ շքեղությամբ դեռ տևական ժամանակ շարունակվելու է»,- նշել է նա։ Հանրապետության տարածքում՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկն ընկած ժամանակահատվածում կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա հաջորդ օրերին։ Մարզային տարածքներում հոկտեմբերի 13-ին շրջանների մեծամասնությունում կանխատեսվել են տեղումներ, իսկ բարձրադիր գոտիներում տեղումներ կարող են արձանագրվել ձնախառն անձրևի տեսքով։ Քամու ուղղությունը կլինի հյուսիսարևմուտքից՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ հոկտեմբերի 13-ին որոշ շրջաններում քամին կուժգնանա մինչև 17-20 մ/վ։ Հոկտեմբերի 13–ին Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 14-16, իսկ երեկոյան՝ 11-13 աստիճանի սահմաններում։ Հոկտեմբերի 14-17-ը սպասվում են արևոտ և չոր օրեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |