Հայաստանում Իտալիայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին Երեւանում հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցո Կասինելլիի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: Հանդիպմանը հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասինելիին` հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Կողմերն ընդգծել են երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը, մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ առեւտրային փոխանակումներին զուգահեռ տարեցտարի Հայաստանի տնտեսության մեջ ավելանում է իտալական կապիտալը: Երկկողմ տնտեսական համագործակցության առաջամարտիկ «Ռենկո» ընկերությունը Հայաստան է բերել շինարարության ոլորտում աշխատանքի բոլորովին նոր մշակույթ: Դեսպան Լավեցո Կասինելին ասել է, որ իտալական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում. ներդրումների վերաբերյալ բաց եւ լիբերալ օրենսդրությունը մեծ առավելություն է ներդրողների համար: Իտալացի դիվանագետը նաեւ նշել է, որ մշտապես կմնա Հայաստանի լավ բարեկամը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---