Նախարարը՝ դեսպանին․ ՌԴ աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին պետք է համակարգվի ՀՀ հետ![]() 14 հոկտեմբերի 2025 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՌԴ աջակցությունը ԼՂ-ից տեղահանվածներին պետք է համակարգվի ՀՀ հետ: Նախարարը շեշտել է, որ ՌԴ պետական և հասարակական հատվածից Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցությունը պետք է համակարգվի ԱՍՀ նախարարության հետ, որպեսզի օգնությունը ընտանիքներին բաշխվի առավել հասցեական։ Թորոսյանը, ներկայացնելով սոցիալական ոլորտում հաստատված առաջնահերթ ուղղությունները և դրանց իրագործման ընթացքը, մանրամասներ է ներկայացրել նաև Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման և զբաղվածության ծրագրերի մասին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՄԱԿ-ի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները, ստացել են հատուկ ընդգծում։ Ըստ աղբյուրի՝ դեսպան Կոպիրկինը ևս ընդգծել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ներդնել հնարավոր ջանքեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |