Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս ՔՊ–ից![]() 14 հոկտեմբերի 2025 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,-գրել է նա: Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։ Մկրտչյանը ձերբակալվել էր թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |