Հայաստանում է գտնվում ՀՀ պաշտպանական համակարգի վերանայման փորձագիտական խումբը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին եւ 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները եւ նախանշվեցին առաջիկա անելիքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը եւ շնորհակալություն հայտնեց փորձագետներին` տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---