Վերաբացվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանի ցուցադրությունը![]() 14 հոկտեմբերի 2025 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի մշտական ու ժամանակավոր ցուցադրությունը՝ ներկայանալով նոր գեղարվեստական տեսքով և համապատասխանեցված ժամանակակից չափանիշներին։ Վերաբացումը իրականացվել է «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Ստեփան Զորյանի գրական կերպարի հանրայնացմանը, ձևավորել թանգարանային նոր միջավայր, որն ամրապնդում է կապը այցելուների և մշակութային ժառանգության միջև։ «Արդիականացված ցուցադրությունը Ստեփան Զորյանի կյանքի և գործունեության ճանաչման ու բացահայտման նոր հարթակ է հանրության համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |