Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը կասկածվում է ժամեր անց Զովաշենում ևս 2 հոգու սպանության մեջ

Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը կասկածվում է ժամեր անց Զովաշենում ևս 2 հոգու սպանության մեջ

PanARMENIAN.Net - Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգու, հայտնում է Shamshyan.com-ը։

Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին նա կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվող 61–ամյա տղամարդուն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ, որոնք մահացել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանված ամուսինները նույն օրն առավոտյան վիճաբանություն էին ունեցել ձերբակալվածի հետ։

Իրավապահների շրջանում քննարկվում է այն վարկածը, որ արամուսցի ամուսիններին սպանելուց հետո 61-ամյա տղամարդը փախուստի է դիմել և երիտասարդ կնոջն ու տղամարդուն կյանքից զրկել է նրանց մեքենան առևանգելու համար, հայտնում է Factor.am-ը։

Ըստ տեղեկությունների՝ Զովաշենում սպանվածների գտնվելու վայրը հոկտեմբերի 13–ի ամբողջ օրվա ընթացքում անհայտ է եղել, և երեկոյան նրանց դիերը հայտնաբերվել են հրազենային վնասվածքներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---