Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար

Evoca is 35 Gala Event` VIP հաճախորդների և գործընկերների համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Evocabank-ի 35 ամյակին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ երեկոն։ Միջոցառմանը ներկա էին Բանկի VIP հաճախորդները, խոշոր գործընկերները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառման կոնցեպտը մշակված էր Բանկի պատմության, ձեռքբերումների և նորարար մոտեցումների շուրջ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը խորհրդանշում էր Բանկի կայունությունն ու հզորությունը, իսկ շենքի ֆուտուրիստիկ ձևավորումը` Բանկի ստեղծած նոր իրականությունը: Վիզուալ-զգայական էֆեկտներով վերափոխված սրահներն արտահայտում էին Բանկի հաճախորդակենտրոն մոտեցումները, թափանցիկությունն ու թվային, առաջադեմ մտածելակերպը:

Երեկոյի յուրահատուկ տրամադրությունն ապահովեց լեգենդար Մալխաս ջազ բենդը, այնուհետև` հանրահայտ իտալուհի Ինգրիդը` դարձնելով երեկոն անմոռաց:

Evocabank-ի 35 տարիները միայն թվեր չեն․ դրանք նորարարության, վառ գաղափարների և մարդկանց պատմությունն են։

Նույն օրը տեղի էր ունեցել նաև Բանկի գործընկերների համար կազմակերպված կոնֆերանս և գրքի շնորհանդես, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---