Հաջիզադեն հայտնել է Վալտոնենի Ադրբեջան կատարելիք այցի հետաձգման պատճառը![]() 14 հոկտեմբերի 2025 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե ինչու է հետաձգվել ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի այցը Բաքու։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ Վալտոնենն իր այցը տարածաշրջան պետք է սկսեր Ադրբեջանից, սակայն, այդ օրը Ադրբեջանի նախագահը պետք է մասնակցեր Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, գրում է APA-ն։ «Այս այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն նախագահ Իլհամ Ալիևի՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին հրավիրվելու և իր գլխավորած պատվիրակության մասնակցության պատճառով այցը հետաձգվել է։ Ներկայումս աշխատանք է տարվում Ֆինլանդիայի արտգործնախարարի Ադրբեջան այցի նոր ամսաթվի համաձայնեցման ուղղությամբ», ասել է Հաջիզադեն։ Հոկտեմբերի 14–ին Վալտոնենը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հոկտեմբերի 15–ին նա կմեկնի Վրաստան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |