Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նման է շախմատի10 հունիսի 2009 - 18:51 AMT PanARMENIAN.Net - «Շատերը հայ-թուրքական հարաբերությունները համեմատում են ֆուտբոլի հետ, բայց ես կարծում եմ, որ նրանք նման են շախմատի: Մի կողմը կարող է իր քայլը ետ վերցնել, դա հայկական կողմն է, իսկ մյուսը չի կարող, դա թուրքական կողմն է: Ինչպես հաճախ պատահում է խաղի ժամանակ, դու կարող ես ետ վերցնել քո քայլը եւ հաղթող լինել»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը:«Բարդ քաղաքական խաղերում կան պայմաններ, որոնց գաղափարախոսությունն ի սկզբանե տրված է: Այդ պայմաններում ես տեսնում եմ Եվրոպայի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, որը եւ հաստատվեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությամբ, որ Եվրոպան կարող է սերտ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բայց չընդունել ԵՄ»,- հայտարարել է Մանասյանը: Նրա խոսքերով, Անկարայի վրա ճնշում հինականում լինելու է Եվրոպայի կողմից, եւ ոչ թե ԱՄՆ-ի, քանի որ տվյալ պահին Եվրոպան Թուրքիայի հետ գործ ունի, որը նրա համար գլխացավանք է , իսկ ԱՄՆ-ի համար` ոչ: «Եվրոպան վախենում է իր շարքերն ընդունել երկիր, որը հանցագործություն է կատարել եւ չի ընդունում իր մեղքը»,- ասել է նա: Մանասյանը նաեւ նշել է, որ Թուրքիան պետություն է, որն արտաքին քաղաքականության մեջ մեծ փորձ ունի, եւ Հայաստանից պահանջվում է համապատասխանել նրա մակարդակին, գործողություններին եւ ընդունել համապատասխան քայլեր: Մանասյանը նշել է Թուրքիայի «նուրբ քաղաքականությունը», որը նա վարում է Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ, հիմնվելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության վրա, որը բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: «Բայց հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երը Շվեյցարիայի ԱԳՆ մասնակցությամբ ստորագրել են համատեղ հայտարարություն հարաբերությունների կարգավորման մասին, օգնեց Անկարային այս տարի եւս շրջանցել այդ հարցը: Թուրքիան ստիպված է գնացել բանակցությունների, քանի որ Հայաստանի հետ հակամարտությունը խանգարում է նրան մտնել ԵՄ: Հարաբերությունների կարգավորման առաջին քայլերը պետք է կատարվեն սահմանի բացում կարգախոսով, բայց բոլորին հայտնի է, որ խոսքը բոլորովին դրա մասին չէ, այլ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու մասին»,- ընդգծել է Ալեքսանդր Մանասյանը: Ապրիլի 23-ին Հայաստանը եւ Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմանի հարաբերությունների կարգավորման եւ բարի դրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով զարգացման նպատակով, դրանով աջակցելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |