Բաքուն եւ Անկարան համաձայնեցրել են Հայաստանի հետ հարաբերությունների սցենարը

PanARMENIAN.Net - Վերջին 20 տարում ոչ մի քայլ չի կատարվել, որը մտածված չլիներ Բաքվի եւ Անկարայի կողմից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը:



Նրա խոսքերով այն, որ Բաքուն նեղացած է ողջ աշխարհից եւ Թուրքիային զգուշությամբ է վերաբերվում, նախօրոք հաշվարկած քայլեր են, որոնք մտնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համաձայնեցված սցենարի մեջ: «Բաքուն եւ Անկարան իրենց քայլերը բաժանել են «լավի» եւ «վատի»: Թուրքիան արդեն մի քանի տարի փորձում է մտնել ԵՄ, բայց Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խանգարում է այդ գործընթացին եւ այդ պատճառով նա հիմա բարյացակամություն եւ զիջումների պատրաստակամություն է ցուցաբերում: «Վատի» դերն իր վրա վերցրել է Ադրբեջանը»,- հայտարարել է Մանասյանը:



Նրա համոզմամբ Բաքուն չի կարող տվյալ պահին պատերազմ սկսել աշխարհաքաղաքական բնույթի մի քանի պատճառներով:«Բաքուն չի ցանականում ռիսկի գնալ, բայց եւ չի ցանկանում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից: «Բաքուն» «անզիջում» հայտարարություններ է անում, բայց միշտ համաձայնվում է գնալ երկկողմանի հանդիպման»,- ընդգծել է Մանասյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---