Հարությունյանն` ընդդիմության մասին․ Նրանք վաղուց գիտակցել են, որ 2026–ին նորից հաղթելու է ժողովուրդը![]() 16 հոկտեմբերի 2025 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանըֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմությունը վաղուց գիտակցել է, որ 2026–ին նորից հաղթելու է ժողովուրդը: «Ընդդիմության, Կտրիճ Ներսիսյանի ու խմբակի, 5-րդ շարասյան գերակշիռ մասի սարսափը սա է. իրենք վաղուց գիտակցել են, որ 2026 թվականին նորից հաղթելու է ժողովուրդը: Եվ նրանք ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա: Եթե հակիրճ, ապա ամբողջ պատմությունը սա է»,–գրել է նա։ Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |