Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մասսիմո Լավեցցո Կասինելլին` կապված Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու հետ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին կատարած աշխատանքի եւ արդյունավետ համագործակցության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները համագործակցության ամենատարբեր ոլորտներում զարգացման նոր հնարավորություն են տալիս:



Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության պոտենցիալի զարգացմանը, բարենպաստ տնտեսական միջավայրի ձեւավորմանը եւ ներդրումային նոր ծրագերի իրականացմանը: Մասսիմո Լավեցցո Կասինելլին հույս է հայտնել, որ փոխշահավետ տնտեսական եւ մշակութային համագործակցությունն ընդգրկելու է նոր ոլորտներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիվանագետին հաջողություն է մաղթել եւ հույս հայտնել, որ հետագայում պարոն Մասսիմո Լավեցցո Կասինելլին իր գործունեությամբ նպաստելու է հայ-իտալական հարաբերությունների խորացմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---