ՀՅԴ. Սա ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի դեմ![]() 17 հոկտեմբերի 2025 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև ամբողջ հայ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա»։ ՀՅԴ Բյուրոն հորդորում է «ՀԱԵ երկու Կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված ժողովրդի անմնացորդ աջակցությամբ Հայ Եկեղեցին պաշտպանել ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից»։ «Ականատես լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հարձակումներին ու հալածանքներին և հակազգային գործունեությանը՝ ՀՅԴ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայության բուռն ընդվզումը։ Հայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և երբեք չի կարելի այն ընկալել իբրև եկեղեցու և պետության միջեւ հակամարտություն։ Այս օրերին ՀՀ իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումն ու եկեղեցու թիրախավորման դատապարտելի վարքագիծը հրամայական պահանջ է ստեղծում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համընդհանուր ճիգերով պաշտպանել հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին»«–ասվում է հայտարարության մեջ։ Մեր հորդորն է՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու Կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ Հայ Եկեղեցին պաշտպանել ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խստորեն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները: Միևնույն ժամանակ, Վեհափառ Հայրապետը հանձնարարել է ներկայումս մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին փոխանցել իր մտահոգությունն ու դատապարտումը քաղաքական ու պետական պատասխանատուներին, ինչպես նաև վարչապետին: Հայաստանում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, ով հոկտեմբերի 16–ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրբազանը Երևան է ժամանել կաթողիկոսի անունից։ Հանդիպման մասին կառավարության և Անթիլիասի հաղորդագրությունները տարբերվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |