Փաշինյանը ծանոթացել է ՀՀ դեսպանությունների աշխատանքին Իտալիայում և Վատիկանում![]() 20 հոկտեմբերի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն: Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ: Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։ Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։ Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։ Փաշինյանը Վատիկանում մասնակցել է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությանը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |