Գյումրու քաղաքապետարանը խուզարկում են․ Ղուկասյանին մեկուսացրել են![]() 20 հոկտեմբերի 2025 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը։ Հարցին՝ արդյոք կան ձերբակալվածներ, Կոմիտեից նշել են, որ համապատասխան հաղորդագրություն կտարածվի ավելի ուշ։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանն ասել է, որ նրան մեկուսացրել են իր սենյակում, հայտնում է Factor.am-ը։ «Եկել մտել են քաղաքապետարան, քաղաքապետին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություն են իրականացնում, փորձում են փաստաթղթեր տանել։ Ժողովրդի կեսը ներսում է, կեսը` դրսում, քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է»,- ասել է նա։ Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը Շիրակի մարզային քննչական բաժին հաղորդում էր ներկայացել` պահանջելով քննություն սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Ղուկասյանի հասցեին հնչեցրած արտահայտության վերաբերյալ, թե «նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից»։ Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |