Հայաստանում տեղի է ունենալու գերմանացի երաժիշտներ Էմերսոն Ստյուարտի եւ Քրիստոֆ Շեբենի համերգը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է տարբեր մշակութային ծրագրեր:



«Գերմանիայի մշակույթի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում հունիսի 10-11-ը տեղի է ունենալու տենոր Քրիստոֆ Շեբենի եւ դաշնակահար Էմերսոն Ստյուարտի համերգը:





Գերմանացի երաժիշտների համերգային ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Բարտոլդի, Յոհանես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները:



Հունիսի 10-ին երաժիշտները ելույթ են ունենալու Ջերմուկում, մեկ օր անց` Եղեգնաձորում:



Համերգին ներկա են լինելու Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---