Կոնջորյանը՝ կաթողիկոսի մասին․ Արդար չէ, որ նա փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն![]() 20 հոկտեմբերի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալոբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գործունեությանը, գրել է, որ «արդար չէ, որ Կտրիճ Ներսիսյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն»: «Լավ կլինի` լրատվամիջոցներն առաջարկեն, որ նա ասուլիս տա, պատասխանի հարցերին և ուղիղ եթերում ասի այն, ինչ ասում է պատրաստված հայտարարությունների միջոցով: Քաղաքականությունը հրապարակային գործունեության ոլորտ է: Ազնիվ չէ զբաղվել քաղաքականությամբ, բայց թաքնվել սքեմի տակ, պատսպարվել Եկեղեցու հազարամյա հեղինակության ներքո: Թող ուղիղ եթերով ասուլիս տա, դիմի հավատավոր ժողովրդին և լսի ժողովրդի հարցերը: Չէ՞ որ Քրիստոսը դուրս էր գալիս մարդկանց մեջ, քարոզում Աստծո խոսքը և պատասխանում անգամ փարիսեցիների խայթող հարցերին: Թող որ Կտրիճ Ներսիսյանը վարվի քրիստոնեաբար, անհնա՞ր բան է: Ի՞նչ ունի թաքցնելու»,–գրել է նա։ Հոկտեմբերի 19–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր օրհնություն է բերել «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությանը մասնակցող մարդկանց ուղղված իր ուղերձում ասել է, որ որ «հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |