ՇՄՆ նախկին փոխնախարարը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

ՇՄՆ նախկին փոխնախարարը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

PanARMENIAN.Net - ՇՄՆ նախկին փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Նոր նշանակում ունենք, Տիգրան Գաբիրելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ շրջանի վարչական ղեկավար»,-ասել է նա և հաջողություն մաղթել նորանշանակ պաշտոնյային, հայտնում է Panorama.am-ը։

Համբարձում Մաթևոսյանի ՇՄ նախարար նշանակվելուց հետո, Տիգրան Գաբրիելյանը միակ փոխնախարարn էր, որ չվերանշանակվեց իր պաշտոնում։ Երկու ամիս անց նա նշանակվեց վարչական շրջանի ղեկավար։

 Ուշագրավ
---