Ղուկասյան․ Օրենքի տառը պաշտպանում ենք, գնում ենք![]() 20 հոկտեմբերի 2025 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկայսանը, պատրաստվելով դուրս գալ ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի շենքից, հայտարարել է, որ օրենքի տառը պաշտպանում են։ «Գնում ենք, օրենքի տառը պաշտպանում ենք։ Գնում ենք, թող նայեն, ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ կերևա»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը տեղեկացրել է, որ իրավապահները տարել են Գյումրու համայնքապետարանի ամբողջ տեխնիկանջրցանները, աղբատարները, տրակտորը, գրում է Sputnik Արմենիան։ Մինչ այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |