«Մեր ձևով» շարժումն իր «անվերապահ սատարումն է հայտնել Գյումրիի ընտրված քաղաքապետին»![]() 20 հոկտեմբերի 2025 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Մեր ձևով» շարժումն իր «անվերապահ սատարումն է հայտնել Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում»։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։ «Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»,–ասվում է հայտարարության մեջ։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Գյումրիում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ուղղված չեն անձամբ Վարդան Ղուկասյանի դեմ, այլ՝ ժողովրդի քվեի, որը, ըստ նրա, անհրաժեշտ է պաշտպանել՝ ժողովրդավարության հիմնական սպառնալիքի դեմ։ «Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Սաղաթելյանը երկու հանգամանք է հիշեցրել։ «Երկու հիշեցում։ Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։ Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։ Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։ Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»,–ասվում է գրառման մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Գյումրու համայնքի մի շարք պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքերի մասին։ Այդ մեղադրանքով ձերբակալվել է ութ անձ, որոնց թվում՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |