«Իմ քայլը» հերքել է ադրբեջանական SOCAR-ից $1.5 մլն նվիրատվության մասին լուրը![]() 22 հոկտեմբերի 2025 - 17:24 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» հիմնադրամը հերքել է ռուսական տելեգրամյան հարթակներում տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե հիմնադրամը իբր 1.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության միջոցով։ «Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների՝ հայտարարում ենք, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում։ Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։ Հիմնադրամը նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով: Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։ Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և առհասարակ մարդասիրության ոլորտում: Հիմնադրամը կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ: «Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։ Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են»,-ասված է հաղորդագրության մեջ: Ռուսական տելեգրամյան հարթակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» հիմնադրամը իբր 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել եվրոպական ընկերությունների միջոցով, իսկ վերջնական ուղարկողը եղել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |