Նախարար․ Եիտասարդական ԱԱ–ն ՀՀ–ում և Վրաստանում անցկացնելու հայտը ՖԻՖԱ-ն դեռևս քննարկում է![]() 22 հոկտեմբերի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ՖԻՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել 2029 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման մասին՝ Հայաստանում և Վրաստանում։ Նա այդպես է պատասխանել այն հարցինպատասխանելով հարցին, թե 2029 թվականին տեղի ունենալիք աշխարհի երիտասարդական առաջնությունը հնարավո՞ր է, որ տեղի ունենա Կապանի մարզադաշտում, որն այս պահին վերակառուցվում է, հայտնում է 1lurer.am-ը։ Նախարարը ընդգծել է, որ Կառավարությունը կատարել է անհրաժեշտ քայլերը՝ համապատասխանեցնելու ՖԻՖԱ-ի պահանջներին և դրական որոշման հասնելու նպատակով։ «Բնականաբար, շատ ուրախ կլինենք, որ Կապանում մարզադաշտը պատշաճ վիճակում լինի մինչև հնարավոր առաջնությունը՝ 2029 թվականը: Ուղղակի հիշեցնեմ, որ խոսքը Հայաստան-Վրաստան համատեղ հյուրընկալության մասին է, և լոգիստիկ առումով այնպիսի վայրեր պետք է ընտրվեն, որպեսզի հարմար լինեն երկու երկրներում զուգահեռաբար առաջնություն անցկացնելու համար: Հաշվի առնելով, որ Կապան թռիչքներ կան, ոչինչ չի կարելի բացառել: Եկեք մենք գործերը անենք, մնացածը կլինեն կազմակերպչական հարցեր»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |