Փաշինյան․ Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով![]() 22 հոկտեմբերի 2025 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով Էմմա Պալյանի հարցին ասել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով»։ Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ ֆորմատն այնպիսին չէ, որ ինքը կարող է պատասխանել պատգամավորին Youtube-ի հղումով, հայտնում է 1lurer.am-ը։ «Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքն ինչպե՞ս կարող է օգտագործվել ուրիշի դեմ»,- նշել է վարչապետը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում հոկտեմբերի 20-ին իրականացվել են քննչական գործողություններ Գյումրու քաղաքապետարանում։ Գյումրի համայնքի մի շարք պաշտոնատարների՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ութ անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա կալանավորվել է 2 ամսով, նրա պաշտոնավարումը կասեցվել է: Բացի այդ, քրեական վարույթ է հարուցվել զանգվածային անկարգությունների մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |