Հայաստանի հանրային խորհուրդը հանդես է եկել համաներման օգտին10 հունիսի 2009 - 23:40 AMT PanARMENIAN.Net - «Երկրում համաներման հայտարարման հարցով նախագահի դիմումը հանրությանն աննախադեպ քայլ էր, քանի որ, համաձայն Սահմանադրության, նա իրավունք ուներ որոշում կայացնել առանց ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու», - հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հանրության կայացման հարցերով հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:Նրա խոսքերով, նախագահի հայտարարությունից հետո Հանրային խորհրդում երկրում համաներում հայտարարելու հարցը լուրջ վերլուծության եւ երկար քննարկումների առարկա էր դարձել: «Բանվեճերի արդյունքում Հանրային խորհուրդը, վերջապես, որոշում էր կայացրել դիմելու ՀՀ նախագահին` Հայաստանի Ազգային ժողովում համաներման հարցը քննարկման դնելու առաջարկով», - նշել է Հովհաննիսյանը: Նա նաեւ նշել է, որ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը, քննարկումների գործընթացում, փորձնական սոցհարցում է անցկացրել, համաձայն որի հարցման ենթարկվածների 84 տոկոսը հանդես է եկել համաներման հայտարարման օգտին, իսկ 16 տոկոսը` դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |