Գրիգորյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու «Խաղաղության խաչմերուկին» նվիրված համաժողովին![]() 24 հոկտեմբերի 2025 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը կգործուղվում է Բահրեյն և Բելգիա՝ մասնակցելու միջազգային համաժողովների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։ Պատվիրակության կազմում են նաև ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը, ինչպես նաև խորհրդականներ Միքայել Ավետիսյանը և Կոնստանտին Ղազարյանը։ Բահրեյնում նրանք կմասնակցեն Մանամայի երկխոսությանը, իսկ Բելգիայում՝ «Խաղաղության խաչմերուկ» խորագրով կազմակերպվող համաժողովին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |