Առաջիկա օրերին հնարավոր են կարճատև անձրևներ․ Երևանում կգրանցվի մինչև +22․․․+23 աստիճան![]() 24 հոկտեմբերի 2025 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում հնարավոր են արճատև անձրևներ։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը և 28-ին շրջաններում տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում։ Առաջիկա օրերին Երևանում ցերեկային ջերմաստիճանը կպահպանվի +22-ից +23 աստիճանի սահմաններում։ Հոկտեմբերի լույս 25-ի գիշերը, 26-ին ու 27-ի գիշերը մայրաքաղաքում հնարավոր են կարճատև տեղումներ, իսկ հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, ինչպես նաև 28-29-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |