Վաշինգտոնի Հոլոքոսթի թանգարանում անհայտ անձը կրակ է բացել

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի կեսօրից հետո անհայտ անձը հրացանից կրակ է բացել Հոլոքոսթի թանգարանում` ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում: Նա վիրավորել է պահակներից մեկին, որից հետո մյուս պահապանները վիրավորել են հարձակվողին: Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Վաշինգտոնի ոստիկանությունը:



Հարձակման պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Վիրավորների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Թանգարանի այցելուները տարհանվել են:



Հոլոքոսթի թանգարանը գտնվում է Ազգային էսպլանադայում` Սպիտակ տնից ոչ հեռու:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---