Միրզոյանն ու Բահուսը կարևորել են կանանց առաջնորդության զարգացումը![]() 24 հոկտեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանանց առաջնորդության խթանմանն ուղղված հարցերին՝ քննարկելով նաև այն քայլերը, որ Հայաստանը ձեռնարկել է այդ ուղղությամբ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կանայք կարևոր դեր ունեն հակամարտությունից հետո հասարակությունների միջև հաշտեցման ու խաղաղության ամրապնդման գործընթացներում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրով անցկացված ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» խորագրով պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա ասել է, որ 2025–ի տվյալներով ՀՀ–ն փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |