Երևանի որոշ շրջաններում փոշու մակարդակը հատել է սահմանային շեմը![]() 25 հոկտեմբերի 2025 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2025 թվականի հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։ Փոշու պարունակությունը մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին, ◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբերի 20-ին, ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին, ◾️ Շենգավիթում նման դեպք չի գրանցվել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես որոշ հատվածներում հատել է թույլատրելի սահմանը․ ◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին, ◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը ներառյալ, ինչպես նաև 21-ին, ◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 15-ից 17-ը, ◾️ Կենտրոնում՝ ցուցանիշը մնացել է նորմայի սահմաններում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գտնվել է թույլատրելի սահմանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |