ՆԳ նախարարը հաստատել է կենսաչափական նույնականացման քարտի արտաքին նկարագիրը![]() 25 հոկտեմբերի 2025 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում գնահատվել են նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարար Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական արտաքին տեսքը, որը ներառում է գեղարվեստական ֆոնային լուծումներ, անվտանգության մեխանիզմներ ու տվյալների բաժինները։ Նշվել է, որ ամբողջ աշխատանքը համապատասխանեցվել է ICAO միջազգային չափորոշիչներին։ Ինչպես հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը, ինչպես նաև «IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի աշխատանքային թիմը՝ Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։ «ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում անձնագրերի ձևավորման գործընթացին, ներկայացրել են տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ՝ վիզաների էջերի տեսողական լուծումների համար։ «ՀայՓաս»-ի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ներկայացրել են ինչպես արդեն իրականացված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները։ Քննարկվել է նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր վարչական շենքի կառուցման ընթացքը, որը ներառելու է նաև մասնավոր գործընկեր կազմակերպության աշխատակազմը, տվյալների կենտրոնը, ինչպես նաև փաստաթղթերի անհատականացման և տպագրության գործառույթները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածքային գրասենյակների ցանցի ընդլայնմանը և արդիականացման ծրագրերին։ Նախատեսվում է Երևանում ստեղծել երկու մեծածավալ գրասենյակ՝ տեղակայված քաղաքին մատչելի և անցանելի վայրերում։ Դրանք կունենան ժամանակակից տեխնիկայով համալրված ինքնասպասարկման սարքեր՝ կենսաչափական տվյալների հավաքագրման համար, հարմարավետ սպասասրահներ և այլ անհրաժեշտ պայմաններ՝ միջազգային ստանդարտների համաձայն։ Նմանատիպ մոտեցմամբ կբացվեն ևս 21-22 գրասենյակներ Հայաստանի մարզերում։ Ներկայացված լուծումները նախատեսվում է կիրառել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության մյուս գրասենյակներում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են նոր փաստաթղթերի անվտանգության և տեխնոլոգիական բաղադրիչները՝ ընդգծելով նաև ոլորտը կարգավորող իրավական համակարգում անհրաժեշտ փոփոխությունների կատարման հրատապությունը։ Նախաձեռնված միջոցառումները նպատակ ունեն ապահովել ժամանակակից, անվտանգ և բարձրորակ ծառայությունների մատուցում՝ կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |