Արթուր Դավթյանը՝ ԱԱ-ի արծաթե մեդալակիր![]() 25 հոկտեմբերի 2025 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքելով 14.833 միավոր` դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն դարձավ ՕԽ չեմպիոն Կարլոս Յուլոն Ֆիլիպիններից: Արթուր Դավթյանն աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալակիր է, նա երեք անգամ` 2021, 2023, 2025 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն: Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե, Փարիզի ՕԽ-ի արծաթե մեդալակիր է: Նախօրեին Հայաստանի հավաքականից աշխարհի փոխչեմպիոն էր դարձել Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |