ԿԳՄՍՆ-ն Շինուհայրի միջնակարգ դպրոցի համար ադրբեջաներենի ուսուցիչ է փնտրում

ԿԳՄՍՆ-ն Շինուհայրի միջնակարգ դպրոցի համար ադրբեջաներենի ուսուցիչ է փնտրում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 14-ին մրցույթ է հայտարարել՝ Սյունիքի մարզում գործող «Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչական թափուր հաստիքներիլ այդ թվում ադրբեջաներենի ուսուցչի հաստիքի համար: Այդ մասին հայտնել է լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։

«Հոկտեմբերի 14-ին ԿԳՄՍ-ն մրցույթ է հայտարարել Սյունիքի մարզի «Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչի թափուր տեղերի համար: Թափուր տեղերից մեկը նախատեսված է ադրբեջաներենի ուսուցչի համար...ԿԳՄՍ կայքի հղումները` մեկնաբանության տիրույթում»,- գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---