«Արթիկ» ՔԿՀ-ում կալանավորները ֆիզիկական ուժ են գործադրել ծառայողների նկատմամբ![]() 25 հոկտեմբերի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացվող գործողությունները, ուղղված քրեական ենթամշակույթին, արգելված իրերի հայտնաբերմանը, խցերից չթույլատրված առարկաների և ոչ ստանդարտ կահույքի հեռացմանը, առաջացրել են որոշ ազատազրկված անձանց դժգոհությունը, որը ուղեկցվել է ապօրինի պահանջներով, հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։ Հոկտեմբերի 24-ին, վերոնշյալ միջոցառումների հերթական փուլում, ազատազրկվածները խախտել են հիմնարկի բնականոն ընթացքը, հանդես եկել անհնազանդությամբ, դրսևորել անհարգալից ու բացահայտ ագրեսիվ վարք՝ ֆիզիկական ուժ կիրառելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից իրականացված բացատրական և կանխարգելիչ գործողությունների շնորհիվ իրավիճակը նահանջել է։ Ներկայում «Արթիկ» ՔԿՀ-ում մթնոլորտը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության տակ։ «Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր»,- նշում են քրեակատարողական հիմնարկից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |