Երևանն ու Բաքուն քննարկում են «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը![]() 27 հոկտեմբերի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի համար «3+3» ձևաչափով հանդիպումներն առանձնահատուկ կարևորություն ունեն։ Նա հավելել է, որ Երևանն ու Բաքուն քննարկում են «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները հյուրընկալելու հերթականությունը, հայտնում է Aysor.am-ը։ «Ընդհանրապես, մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին, եվրասիական ինտեգրման մաս ենք, բայց սրանք պակաս կարևոր չեն դարձնում մեր շփումը մեր անմիջական հարևանների հետ։ Բոլոր մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումներ եղել են, այժմ մեր և Ադրբեջանի հերթն է հյուրընկալելու ձևաչափը։ Հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը: Առաջիկայում այստեղ էլ, երևի, ինչ-որ լուծման կգանք»-, հավելել է նախարարը։ Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր ասել այդ մասին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում հանդիպման նախապատրաստման ուղղությամբ և ՌԴ–ն Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների մեջ է, որովհետև հերթականության հարց կա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |