Դատախազությունը կհետաքննի Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքը![]() 27 հոկտեմբերի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ կապված Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտող տեսանյութի տարածման հետ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է AuroraNews-ը։ «Այո, ստացել ենք և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,- հաստատել են դատախազությունից։ Հոկտեմբերի 25-ին համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք վերագրվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, ինչից հետո մի շարք իրավապաշտպաններ, իրավաբաններ և հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ խախտվել է մարդու անձնական և մասնավոր կյանքի իրավունքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |