Կոչուբաևն ազատ կարձակվի՝ խափանման միջոցը փոխվել է![]() 28 հոկտեմբերի 2025 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ազատ կարձակվի՝ կալանքը փոխարինվել է բացակայելու արգելքով։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին, քանի որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է։ Կոչուբաևի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում և արհեստական շնչառության պայմաններում: Փաստաբանը խնդրել էր վերանայել իր պաշտպանյալ Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |